BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.04.2014 | 00:41

Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկությամբ և տոհմերը՝ իր կախարդանքներով։ «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Ամենակալ Տեր Աստվածը,- պիտի բացեմ քո հետնամասը, քող պիտի գցեմ քո դեմքին, ազգերին ցույց պիտի տամ քո ամոթը և թագավորություններին՝ քո անարգանքը։ Քեզ վրա պիտի նետեմ քո պղծություններն ու աղտեղությունները և խայտառակ պիտի անեմ քեզ։ Եվ այնպես պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի և ասի. «Խեղճ Նինվե, ո՞վ կլինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց մխիթարություն փնտրենք քեզ համար»։


Նավում 3. 4-7

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ